-
19.12.2020|
14:58
Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերում սկզբունքային նշանակության գործոն է ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինների կազմակերպած հայատյացության ու թշնամանքի քարոզի շաունակվող քաղաքականությունը:
-
19.12.2020|
14:57
Առաջիկա օրերին ԱՄՆ-ում կարող է տարածվել COVID-19-ի դեմ պատվաստանյութի 6 մլն դեղաչափ. ԱՄՆ Սննդի և դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը հաստատել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութը:
-
19.12.2020|
14:53
Միայն ես տասնյակ ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ ռեսուրսի», «աղանդավորական ռեսուրսի» տոտալ օգտագործման մասին՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
-
19.12.2020|
14:52
Սյունեցիներն այրել են Կապանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Կերեն գյուղի դպրոցը՝ գրում է Mediaport թելեգրամյան ալիքը, որը հրապարակել է նաև տեսանյութ: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է այրվում շինությունը:
-
19.12.2020|
14:41
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 920-ով՝ հասնելով 153 173-ի, գրանցվել է մահվան 22 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
-
19.12.2020|
01:24
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ պահեստազորայիններին և վետերաններին:
-
19.12.2020|
01:23
ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի մի խումբ բնակիչների: Հանդիպումը պայմանավորված էր վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված անձանց խնդրով:
-
18.12.2020|
17:05
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։
-
18.12.2020|
16:54
Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է՝ որպես Ադրբեջանի պատմական տարածք:
-
18.12.2020|
16:00
ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում‚ որի ընթացքում կազմակերպության ճանապարհների պահպանման և շահագործման մոնիթորինգի մասնագետների հետ քննարկվել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման հետ կապված հարցեր։